National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.10.2014
Հայ պատգամավորները Ժնեւում մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Ժնեւում հոկտեմբերի 16-ին մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին:
Նախագահի պաշտոնում ընտրվել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի անդամ Սաբեր Շաուդրին: Նա ստացել է 321 ձայներից 169-ը: Ավստրալիայի Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Բրոնվին Բիշոփը եւ Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի անդամ Նուրհայաթի Ասեգաֆը համապատասխանաբար ստացել են 95 եւ 57 ձայն:
Նշենք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Ժնեւ էր մեկնել Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am