National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.10.2014
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

Հոկտեմբերի 17-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պետական մարմինների կողմից ծառայությունների էլեկտրոնային ձեւով մատուցման եւ այդ ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման համար անհրաժեշտ տեխնիկական համակարգերի միասնականության, անվտանգության եւ փոխգործակցության ապահովմամբ: Այդ նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովելու ինչպես պետական եւ տեղական ինքնակառավարման տարբեր մարմինների կողմից ստեղծվող համակարգերի փոխգործակցությունն ու անվտանգ աշխատանքը, այնպես էլ այդ մարմինների կողմից ծառայությունները ձեռք բերող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մոտ անվտանգ եւ համապատասխան մարմինների հետ փոխգործակցության հնարավորություն ապահովող համակարգերի առկայությունը: Նախագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Օրակարգի երկրորդ՝ «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց մինչեւ մեկ տարով:

Հանձնաժողովի որոշմամբ՝ հոկտեմբերի 28-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում» թեմայով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am