National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.7.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
08.07.2004
Հանդիպում խորհրդարանում

Հուլիսի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Յանեշ Պոտոչնիկի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեցին Եվրամիություն-ՀՀ փոխհարաբերությունների շրջագծում ընդգրկված հարցեր: Նշվեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս եվրաինտեգրմանը եւ պատրաստ է այդ ճանապարհին կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը` խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ներքին կյանքի բարեփոխումներ կատարել: Կարեւորվեց Հայաստանի ընդգրկումը տարածաշրջանային միջազգային ծրագրերում, քաղաքական ու տնտեսական համագործակցության խորացումը ԵՄ անդամ եւ նոր անդամակցած երկրների հետ, ընդգծվեց նորանդամ երկրների օրենսդրական փորձի ուսումնասիրության կարեւորությունը: Անհրաժեշտ համարվեց տարածաշրջանային կապերի խորացումը հասարակության բոլոր շերտերի ընդգրկումով եւ այդ նպատակով տարբեր համաժողովների ու քննարկումների կազմակերպումով:

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Յանեշ Պոտոչնիկը իրենց առաքելության մասին նշեց, որ «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում  ընդգրկված երկրներ այցելությունների հիման վրա նախապատրաստվող զեկույցները կքննարկվեն ԵՄ անդամ երկրների կողմից եւ ըստ այդմ կնախապատրաստվեն համագործակցության ծրագրեր, որտեղ ընդգրկված կլիներ քաղաքական, տնտեսական, գիտակրթական ու մշակութային կապերի խորացման ուորոշակի ծրագրերով նաեւ ֆինանսավորման խնդիրներ: Այդ գործընթացներում կարեւորելով խորհրդարանի դերը` պարոն Պոտոչնիկը նշեց խորհրդարանի առանցքային դերը թե քաղաքական, թե տնտեսական, եւ թե այլ ուղղություններով համագործակցությունը խորացնելու առումով:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջարկություններ ներկայացնել հանձնաժողովին, որոնք հետագայում կարող են գործնական հիմք դառնալ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am