National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.10.2014
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 11

Հոկտեմբերի 21-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Ազգային ժողովը շարունակել է քննարկել «2013թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խոսել է տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտումներից` անդրադառնալով երկու հիմնական խնդրի` պայմանական վաղաժամկետ արձակման հանձնաժողովի գործունեությանը, ինչպես նաեւ ժամանակավոր պահման խցերի պայմաններին:

Խմբակցության քարտուղարը նշել է, որ ԲՀԿ-ն պատրաստ է ակտիվ համագործակցել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ:

«ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս անդրադարձել է տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խնդիրներին, պատգամավորների՝ խորհրդարանում հնչած տեսակետներին, որոնք վերաբերում էին զեկույցին:

Խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կատարած աշխատանքը եւ նկատել, որ այն պետք է էլ ավելի ակտիվացնի համագործակցությունը ԱԺ մշտական հանձնաժողովների եւ պատգամավորների հետ:

Ամփոփիչ ելույթում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին շահագրգիռ քննարկումների համար: Նրա խոսքով` քննարկումները հնարավորություն են տվել խոսելու մարդու իրավունքների խնդիրների մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ իր ղեկավարած կառույցը համագործակցում է հայ առաքելական եկեղեցու, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, միջազգային կառույցների հետ հանուն այն խնդիրների, որոնք ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Նա տեղեկացրել է նաեւ, որ շատ հարցերում արձանագրվել է առաջընթաց:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Փոխնախարարի խոսքով` փաթեթի նպատակը սահմանամերձ գյուղերում տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է:

Վախթանգ Միրումյանը ներկայացրել է օրենքով նախատեսված արտոնությունները:

Մասնավորապես, անդրադառնալով սահմանամերձ տարածաշրջաններում կազմակերպվող արտադրական գործունեությանը` նշել է, որ արտադրական գործունեությունից ստացվող եկամուտները եւ արտադրական արդյունքի իրացումը ազատվում են բոլոր տեսակի հարկերից: Եթե սահմանամերձ տարածաշրջաններում իրականացվում է արտադրական գործունեություն, եւ եթե արտադրության կազմակերպիչն իրավաբանական անձ է, ապա ստացված արդյունքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եւ տվյալ կազմակերպությունն ազատվում է այդ գործունեության արդյունքում ստացված եկամուտներից վճարվելիք շահութահարկից: Եթե արտադրության կազմակերպիչը անհատ ձեռնարկատեր է, ապա արտադրանքի իրացումից ստացված եկամուտները ազատվում են եկամտային հարկից, իսկ արտադրանքի իրացումը` ավելացված արժեքի հարկից:

Սահմանամերձ տարածաշրջաններում իրականացվող առեւտրական գործունեությունը նույնպես ազատվում է շրջանառության հարկից: Խոսքը, ըստ փոխնախարարի, առեւտրի օբյեկտների միջոցով առեւտրական գործունեության մասին է:

Այն արտադրությունները, որոնք վերաբերում են արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակներին, նախատեսվում է ազատել արտոնագրային վճարներից:

Պատգամավորները հարցուպատասխանի միջոցով շարունակել են քննարկել ՀՀ կառավարության՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթը: Պատգամավորների հարցերը վերաբերել են սահմանամերձ համայնքների ցանկի ընդլայնման հնարավորությանը, հարկային արտոնություններին, տնտեսության խթանման հնարավորությանն ու տնտեսության վրա ազդեցությանը, ապրանքների գների փոփոխությանը եւ այլն: Փաթեթի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հոկտեմբերի 22-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն հատկացվել է պատգամավորների հայտարարություններին:


07.06.2024
Նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ...

07.06.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում ...

07.06.2024
Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն առնչվող համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը
Համաձայնագրի նպատակն է ընդլայնել եւ խորացնել երկու երկրների միջեւ առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը. տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Հ...

07.06.2024
Քննարկվել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումը
ՀՀ ներքին գործերի նախարարությունը դեռ տասնամյակներ առաջ իր կազմում ձեւավորել է փորձաքրեագիտական վարչություն, որն այսօր էլ գործում է: Վարչության ձեւավորման նպատակն է եղել աջակցել նախաքննությանը եւ հետաքննությանը: Քրեական դատավարության օրենսդրության զարգացման պայմաններում Ներքին գործերի նախարարություն...

07.06.2024
Նոր կարգավորումները միտված են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը
Օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների իրացմանը: 2023 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված օրենքով սահմանված ժամկետում դիմում ներկայացնելու եւ իրավաբանական անձի գրանցումը նաեւ ՀՀ-ում ճանաչելու հնարավորություն էր տրվում: ...

07.06.2024
Նոր կարգավորմամբ ընտրողները հանրամատչելի, հրապարակայնորեն հասանելի եղանակով կծանոթանան ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկատվությանը
Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերի միջոցով քվեարկության օրվան նախորդող 40-րդ եւ 7-րդ օրը նախնական ու վերջնական ընտրացուցակները տեղադրվեն նշված գերատեսչությունների պաշտոնական կայքե...

07.06.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հակիրճ ներկայացրել է հաշվետվությունը, որը մոտ 2 շաբաթ մանր...

07.06.2024
Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը
ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Որոշ բացառություններով 16 եւ 17 տարեկանում եւս անձը կարող է ամուսնանալ: Օրենսդրական նոր կարգավորմամբ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր ա...

07.06.2024
Առաջարկվում է կիբեռհանցավորության դեմ պայքարի համատեքստում արդյունավետ օրենսդրական հիմքեր ձեւավորել
Վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցագործությունների աճ, հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործության եւ այս հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարեւոր է միջպետական համագործակցությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: ՀՀ կ...

07.06.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am