Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների երեւանյան համաժողովի մասնակիցների հետ: Համաժողովն իրականացվում է ԱՊՀ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի շրջանակներում: Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ ԱՊՀ անդամ երկրների ժողովուրդները միմյանց հետ կապված են ընդհանուր պատմությամբ եւ անցյալով: Նա կարեւորել է երիտասարդների դերը աշխարհում եւ տարածաշրջանում ընթացող գործընթացների շարունակականության հարցում: Երիտասարդների խնդրանքով պարոն Դավթյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ կառուցվածքը, կազմը, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները, մշտական հանձնաժողովների գործունեությունը: Այնուհետեւ նա սիրով պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանում բոլոնյան կրթական համակարգի ներդրմանը, ՀՀ-ում հայրենասիրական դաստիարարակության խնդիրներին, կրթության ոլորտում միջպետական համագործակցության ակտիվացմանը: