National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
1 / 4

Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը եւ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Ողջունելով ղազախ գործընկերներին` Էդուարդ Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու սերտացումը, ինչին կարող են հատկապես նպաստել բարեկամության խմբերի արդյունավետ համագործակցությունն ու փոխայցերը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը. զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների առեւտրատնտեսական կապերի զարգացմանը եւ համագործակցության նոր հեռանկարներ կբացի:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումերին:

Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նշելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ՝ պարոն Շարմազանովը նշել է, որ միայն նման ոճրագործությությունների ճանաչումն ու դատապարտումը կարող է կանխել նման իրողությունների հետագա կրկնությունը: ԱԺ փոխնախագահը պատվիրակության անդամներին հրավիրել է մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Պատվիրակության անդամները եւս շեշտել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում են խաղաղ լուծմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am