National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.11.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Նոյեմբերի 5-ին ՀՀ Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է Երեւանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջի դասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

Ողջունելով ներկաներին՝ հանձնաժողովի նախագահը ուսանողներին ներկայացրել է խորհրդարանի գործունեությունը, կառուցվածքը, մշտական հանձնաժողովների աշխատանքը:

Հանձնաժողովի նախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի շրջանակներում:

Ապագա ֆինանսիստները հանձնաժողովի նախագահին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են բուհերում կրթաթոշակների եւ դասախոսների աշխատավարձերի բարձրացմանը, խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված պարտադիր 12-ամյա կրթությանն առնչվող օրենսդրական նախաձեռնությանը, ինչպես նաեւ Եվրասիական միություն մտնելուց հետո ՀՀ կրթական համակարգում հնարավոր բարեփոխումներին:

Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանն ուսանողներին հորդորել է լավ սովորել եւ դառնալ պետության համար բարձրակարգ մասնագետներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am