National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
06.11.2014
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
1 / 2

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի աշխատանքերին: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը:

Խորհրդի նիստին քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյա տարելիցին առնչվող հարցեր: Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման եւ խորացման անհրաժեշտությունը:

ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ համաձայն է ՀՀ պատվիրակության դիրքորոշման հետ, որը վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի իրավիճակի եւ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուն հարող տարածաշրջանների մասին հայտարարությանը:

ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակության առաջարկը՝ պատրաստակամություն հայտնելով հարցը քննարկել առաջիկա նիստին:

Հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը 2015 թվականի աշնանն անցկացնել Երեւանում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am