Հուլիսի 16-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Վուլֆ Բարթելսին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ Աժ նախագահ Վահան Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ համագործակցության եւ հայ-գերմանական միջպետական հարաբերությունների զարգացման գործումմեծ ներդրում ունենալու համար` բարձր գնահատելով դեսպանի գործունեությունը հայ- գերմանական տնտեսական փոխգործակցությունը ակտիվացնելու եւ զարգացնելու հարցում: Պարոն Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ նոր դեսպանը նույնպես կշարունակի զարգացնել եւ ամրապնդել Հայաստան-ԳԴՀ միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունները:
Պարոն Բարթելսը անհրաժեշտ համարեց տնտեսական համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով եւ հույս հայտնեց, որ գերմանացի գործարարները կշարունակեն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ: Կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացման եւ փոխայցերի անհրաժեշտությունը :
Վերջում դեսպան Բարթելսը նշեց, որ Հայաստանում ԳԴՀ նորանշանակ դեսպան տիկին Հայկե Ռենատե Փայչը օգոստոսի կեսերին կժամանի Երեւան:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: