National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.11.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ
1 / 4

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վերոնշյալ հանձնաժողովի անդամներ Մարգարիտ Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը, Կորյուն Նահապետյանը եւ Հունաստանում, համատեղության կարգով նաեւ՝ Կիպրոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, իր եւ ՀՀ Ազգային ժողովի ու Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կողմից ողջունելով հյուրերի այցը Հայաստան, բարձր է գնահատել հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով, որ հայ եւ կիպրոսցի ժողովուրդներին կապում են ընդհանուր պատմությունն ու արժեքային համակարգը: Նա նշել է, որ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքը Թուրքիան եւ Ադրբեջանն են՝ հավելելով, որ միասին պետք է պայքարել այդ սպառնալիքի դեմ: Այս հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության առավել սերտացման, ինչպես նաեւ՝ միջազգային տարբեր հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը, ինչն իր խոսքում կարեւորել է նաեւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ: Նա շեշտել է, որ Հայաստանը կողմ է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, սակայն Ադրբեջանն ընթանում է խնդիրն առավել սրելու ճանապարհով: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը. այդ կապակցությամբ նա առաջարկել է Կիպրոսի խորհրդարանում կազմակերպել ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, ինչը հյուրերի կողմից սիրով ընդունվել է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am