Հուլիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Սովետական Միության հերոս, մոսկվաբնակ գնդապետ Գեւորգ Վարդանյանին:
Փորձառու հետախույզը հաջողություններ մաղթեց խորհրդարանի նախագահին` իր դժվարին աշխատանքում եւ պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում մշտապես օգնել հայրենակիցներին ու հայրենիքին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացման եւ կապերի ամրապնդման խնդիրները, հայրենական մեծ պատերազմի վետերանների եւ հայրենիքի առջեւ ծառայություն մատուցած մյուս քաղաքացիներին պետական աջակցություն ցույց տալու հարցերը: