Հունի
սի 28-ից հուլիսի 1-ը Բուլղարիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Բուլղարիայի իշխանությունների հետ հանդիպումների ու պայմանավորվածությունների արդյունքում որոշվել էր Բուլղարիայում հիմնել հայկական, իսկ Հայաստանում` բուլղարական մշակութային կենտրոններ: Նպատակահարմար համարելով կենտրոնը ստեղծել բուլղար մեծ բանաստեղծ Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցում, հուլիսի 16-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն եւ Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիմիտրովը այցելեցին դպրոց եւ ծանոթացան տարածքին:
Ավելի ուշ ԱԺ նախագահը հանդիպեց դպրոցի ուսուցչական կազմի հետ: Դպրոցը
Երեւանի 7 մեծ դպրոցներից մեկն է, ունի 1670 աշակերտ: Ուսումնական այս հաստատությունում գործում է 6 երաժշտական խումբ, այդ թվում
Հայաստանում միակ` ուսուցիչների երգչախումբ: Խորհրդարանի նախագահին ուղղվեցին
աշխատավարձերի բարձրացման, ընդունելության քննությունների կարգի հետ կապված հարցեր: Խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանը կմիանա
Բոլոնիայի համաձայնագրին եւ կունենա միասնական եվրոպական կրթական համակարգ, որը Հայաստանի Հանրապետության բուհերի դիպլոմները հավասարազոր է դարձնում համաձայնագրի անդամ երկրներում: Բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար սեկտորում կսովորեն միայն բարձր
գիտելիք ունեցողները եւ սոցիալական խոցելի խավերը: Ըստ ԱԺ նախագահի, կրթության համակարգը կատարելագործելու ուղղությամբ, խորհրդարանը օրենսդրական նախաձեռնություններ է նախապատրաստում, այդ թվում օրենք ուսուցչի կարգավիճակի մասին, նախատեսվում է
վերականգնել նախադպրոցական հաստատությունները, միջին մասնագիտական կրթական համակարգը,
կանոնակարգել հետբուհական կրթությունը:
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Երեւանի Յավորովի անվան թիվ 131 դպրոցին: