National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.11.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը Ֆրանսիա-Հայաստան գործարար համաժողովի բացմանը
1 / 1

«Հարգելի պարոն Ռուքե

Հարգելի պարոն դեսպան

Հարգելի գործարարներ

Տիկնայք եւ պարոնայք

Ողջունում եմ Ֆրանսիայի Ազգային ժողովում «Հայաստանը՝ որպես մուտք դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա» խորագրով տնտեսական համաժողովի անցկացումը:

Ուրախ եմ, որ ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Ֆրանսիա նշանավորվում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչության մասնակցությամբ ֆրանս-հայկական գործարար համաժողովի անցկացմամբ:

Հատկապես ուրախությամբ եմ նշում, որ այն անցկացվում է Ֆրանսիայի Ազգային ժողովում` Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեի հովանու ներքո:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին 22 տարիներին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ զարգացել է համակողմանի փոխշահավետ համագործակցություն: Մեզ ուրախացնում է Հայաստանում հաստատված շուրջ 180 ընկերություն ներկայացնող ֆրանսիական գործարար համայնքը, որտեղ առկա են ավելի քան քսան խոշոր ձեռնարկություններ՝ այդ թվում «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» եւ այլն: Սա, անշուշտ, ենթադրում է կարեւոր ներդրումներ, որոնք վերջին վեց տարիներին հատում են 1 մլրդ դոլարի շեմը՝ մոտ տասն անգամ գերազանցելով նախորդ ժամանակահատվածի ցուցանիշները:

Ուրախալի է, որ Հայաստանում ֆրանսիական խոշոր ընկերությունների թվին շուտով կավելանա եւս մեկը՝ «Կարֆուր» հիպերմարկետների ցանցը: Այս փաստն ինքնին վկայում է, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ապահովված օտարերկրյա ներդրումների համար:

Ահա այս դրական փորձի հիմքի վրա է, որ պետք է ընդլայնենք եւ ամրապնդենք մեր տնտեսական կապերը:

Հարգելի գործարարներ, այսօրվա տնտեսական համաժողովը կրում է «Հայաստանը՝ որպես մուտք դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա» խորագիրը: Այն կազմակերպիչների արագ եւ ժամանակային առումով տեղին արձագանքն է ներկայիս ստեղծված իրավիճակին, որն իրենից ներկայացնում է առավելություններ եւ հնարավորություններ:

Հայաստանը որոշում է կայացրել միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)` հաշվի առնելով մեր ազգային, տնտեսական եւ աշխարհաքաղաքական շահերը:

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը բնավ չի նշանակում, որ որեւէ կերպ Հայաստանի համար նվազելու է Եվրոպական միության՝ որպես կարեւորագույն տնտեսական տարածաշրջանի դերակատարումը:

Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաեւ եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի եվրասիական շուկա, քանի որ իր տնտեսության ազատության եւ շուկայական կանոնների կիրառման մակարդակով Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների շարքում ամենամոտն է եվրոպականին: Տնտեսական ազատականացման ցուցանիշով 2014 թվականին մեր երկիրը զբաղեցնում է 41-րդ տեղը, իսկ «Դուինգ Բիզնես-2014» միջազգային վարկանիշային տարեկան զեկույցի համաձայն՝ 185 երկրների շարքում 37-րդ տեղում է՝ այդ ցանկում տեղ գրավելով Ֆրանսիայի հարեւանությամբ:

Եվրամիության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը եւ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզաների տրամադրման դյուրացումը լրացուցիչ պայմաններ են ստեղծում գործարար շփումների ակտիվացման եւ զբոսաշրջության զարգացման համար:

Մենք գիտակցում ենք նաեւ, որ զարգացող տնտեսություններում երկարաժամկետ հաջողությունը կախված է նաեւ գործարարությունը խթանելու հանգամանքներից: Ուստի, պատրաստ ենք շարունակել ըստ ամենայնի խրախուսել ֆրանսիական ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա:

Հարգարժան գործարարներ, լիահույս եմ, որ դուք լավագույնս կօգտվեք համաժողովի ընձեռած հնարավորություններից նոր գործընկերային կապեր հաստատելու համար: Այդ ակնկալիքով մաղթում եմ Ձեզ հաջողություններ»:


05.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ Հայաստանը կմիանա ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին
Նախագծի ընդունմամբ կմիանանք ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին: Առաջին փոխանակումը նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ին. այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստում առաջին ընթերց...

05.06.2024
Հարցի քննարկումը հետաձգվել է
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստի օրակարգում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծն էր: Հարցի քննարկումը հետաձգվել է զեկուցողի՝ Հայաստանում չլին...

05.06.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի 5-ին՝ ժամը 12:30-ին, 214 սրահում: Հունիսի 5-ին՝ ժամը 12:00-ին, 114 սրահում նիստ կգումարի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Հունիսի 7-ին՝ ժամը 10...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am