Դեկտեմբերի 9-ին ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը նշում էր հիմնադրման 80-ամյակը եւ վերաբացման 30-ամյակը: Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ԵՊՀ դասախոսներ եւ այլ հյուրեր:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւսպորտիհարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը շնորհավորել է տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դասախոսներինու ուսանողներին հոբելյանի առթիվ եւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի անունից պարգեւատրել ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դասախոսներին:
ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ ֆակուլտետի զարգացման, գիտակրթական գործունեության կազմակերպման եւ երիտասարդ կադրերի պատրաստման գործում ներդրած մեծ ավանդի համար Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրվել է ֆակուլտետի՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Բենիամին Եղիազարյանը:
ՀՀ ԱԺ պատվոգրերով պարգեւատրվել են տնտեսագիտության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանը, ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանը, տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Մելս Սահակյանը, ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թորոս Թորոսյանը, ֆակուլտետի ֆինանսահաշվարկային ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը:
ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով պարգեւատրվել են ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Անահիտ Համբարձումյանը եւ ֆակուլտետի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Գագիկ Գալստյանը: