National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
26.07.2004
Թաիլանդի խորհրդարանական պատվիրակությանն ընդունեց ԱԺ նախագահը

Հուլիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թաիլանդի Թագավորության Թաիլանդ-Հայաստան բարեկամութան պատգամավորական խմբի անդամներին` սենատոր Սանիտ Քուլչարոենի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց այցը եւ հույս հայտնեց, որ այն կնպաստի երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն եւ ամրապնդմանը: Կարեւորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը` պարոն Բաղդասարյանը անհրաժեշտ համարեց տնտեսական համագործակցության ակտիվացումը տարբեր ուղղություններով, մասնավորապես ադամանդագործության, ոսկերչության, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում, բիզնես ֆորումների անցկացումը: Կարեւորվեց համագործակցությունը մշակույթի, կրթության, զբոսաշրջության, բնապահպանության ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Թաիլանդի միջեւ գործնական կապերի հաստատման խնդիրները, կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացման եւ փոխայցերի անհրաժեշտությունը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպություններում:

Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումները, ԱԺ-կառավարություն փոխգործակցությունը, խորհրդարանի դերը կոռուպցիայի դեմ պայքարում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am