National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.12.2014
Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան
1 / 3

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին խորհրդարանը գումարել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի եւ Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների վերաբերյալ:

Հայտարարության նախագծում ասված է. «Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.

1. Անթույլատրելի ու դատապարտելի է համարում մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ,

2. Դատապարտում է վերջին օրերին առանձին պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների անընդունելի կեցվածքն ու հրապարակային արտահայտությունները,

3. Դատապարտում է երկրի միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն,

4. Առանձնահատուկ կարեւորում է հասարակական-քաղաքական գործընթացներում զսպվածություն, հանդուրժողականություն պահպանելը, փոխադարձ վիրավորանքներից հրաժարվելը,

5. Վերահաստատում է Ազգային ժողովի բարձր պատասխանատվությունը երկրում օրինականություն եւ բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ ապահովելու գործում:

ՀՀ Ազգային ժողովը իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները եւ բացահայտել հասարակական գործիչների, ազատամարտիկների, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնարարքների հեղինակներին եւ պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ»:

Հիմնական զեկույցում ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն պատգամավորներին, ովքեր միացել են հայտարարությանը՝ կարեւորելով նախագծի ընդունումը Ազգային ժողովի կողմից: Նրա խոսքով՝ այս հայտարարությունը ոչ այնքան վերաբերում է մինչեւ հիմա կատարվածին, որքան կարեւոր կանխարգելիչ նշանակություն ունի ապագայի համար: Արմեն Ռուստամյանը կարեւորել է խորհրդարանի կողմից երեւույթին քաղաքական գնահատական տալը: Նա ողջունել է այն հանգամանքը, որ քաղաքական ուժերը, անկախ նրանից, թե որ դաշտում են գտնվում, դատապարտում են այդ արարքները: Պարոն Ռուստամյանի գնահատմամբ՝ ճիշտ կլիներ, որ հայտարարությունը ստորագրվեր բոլոր պատգամավորների կողմից, ինչն ավելի նպատակային եւ ուժեղ կդարձներ դատապարտող ու կանխարգելող այս հայտարարությունը: Նա ընդգծել է, որ նման երեւույթները միահամուռ պետք է դատապարտվեն ու վերացնեն անպատժելիության զգացումը մարդկանց մոտ, այդ անձինք պետք է իմանան, որ որեւէ հանդուժողականություն չի կարող լինել այդ արարքների նկատմամբ: Արմեն Ռուստամյանը նման հարցերում կարեւորել է քաղաքական բոլոր ուժերի համաձայնեցված աշխատանքը:

Հարցի առնչությամբ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները: Աղվան Վարդանյանը, Թեւան Պողոսյանը, Խոսրով Հարությունյանը, Մարգարիտ Եսայանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Գագիկ Ջհանգիրյանը, Սեդրակ Սարոյանը, Նիկոլ Փաշինյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը քննադատել են վերջին օրերին կատարված դեպքերը եւ անդրադարձել դրանց հաջորդած իրադարձություններին: Նրանց մի մասը կողմ է արտահայտվել հայտարարությանը, կարեւորել խորհրդարանի կողմից դեպքերին քաղաքական գնահատական տալը, իսկ մյուս մասը դեմ է արտահայտվել՝ նշելով, որ ներկայացված տեքստը ընդհանրական է, կոնկրետ լուծումներ չի առաջարկում եւ իմիտացիոն բնույթ է կրում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթում կարեւորել է հայտարարության ընդունումը Ազգային ժողովի կողմից: Նա, դիմելով քաղաքական ուժերին, նշել է, որ պետք է բոլորը գիտակցեն, որ ընդհանուր գործ են անում: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանում խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն անթույլատրելի ու դատապարտելի է: Նա կոչ է արել գործընկերներին համախմբվել եւ հանդուրժող լինել: «Եկեք համախմբվենք եւ ասենք, որ Հայաստանի խորհրդարանը կարող է դատապարտող տեքստ ընդունել, որն ուղղված է ոչ թե անձերի, այլեւ՝ երեւույթների դեմ»: Նա ընդգծել է, որ անցյալում են այն ժամանակները, երբ մարդկանց կարծիք հայտնելու համար ծեծում էին, թերթեր ու կուսակցություններ էին փակում: Պարոն Շարմազանովը հիշեցրել է, որ քաղաքականությունը փոխզիջումներ է ենթադրում եւ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկության ժամանակ կգնան փոխզիջման եւ կողմ կքվեարկեն: Անդրադառնալով հայտարարության տեքստին՝ ԱԺ փոխնախագահը նշել է. «Սրա այլընտրանքը զրոն է, դատարկությունն է, ստվերն է, իսկ սա լույսն է»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, կարեւորել է օրենքի գերակայությունը եւ նշել, որ յուրաքանչյուրն իր արտաբերած բառի համար պետք է պատասխանատվություն կրի:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՅԴ-ն առաջնորդվել է հանդուրժողականության սկզբունքով եւ հանդես է եկել համատեղ քննարկումների նախաձեռնությամբ: Նրա գնահատմամբ՝ նպատակը պետք է լինի նման երեւույթներն արմատախիլ անելը, ոչ թե նեղ խմբակային շահերով առաջնորդվելը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է, որ ՀՀԿ-ն դատապարտում է նման երեւույթները եւ նշել, որ ներկայացված է քաղաքական տեսանկյունից կոռեկտ եւ նման դեպքերը դատապարտող փաստաթուղթ: Պարոն Բաղդասարյանը նշել է, որ հայտարարությունը վերաբերում է բոլոր այն երեւույթներին, որոնք հակասում են քաղաքական դաշտի կայացմանը: Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր խմբակցությունների հետ՝ ունենալու համար 6 քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստաթուղթ:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արմեն Ռուստամյանն անդրադարձել է հնչեցված ելույթներին ու կարծիքներին: Նա շնորհակալություն է հայտնել պատգամավորներին գրավոր առաջարկների համար եւ նշել, որ դրանք ներառվել են նախագծի լրամշակված տարբերակում:

Պատգամավորները 71 կողմ, 1 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել են ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


27.06.2024
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Բեռլինում քննարկել են ՀՀ-ի տնտեսական դիվերսիֆիկացիայի եւ դիմակայունության ամրապնդման հարցերը
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հունիսի 27-ին Բեռլինում աշխատանքային նախաճաշի շուրջ քննարկում են ունեցել ԳԴՀ Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի, ինչպես նաեւ ֆորումի այլ անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին «Սոցիալ-դեմոկ...

27.06.2024
Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, որի ապագան Եվրոպայում է. Անտոն Հոֆրայթերը՝ հայ պատգամավորներին
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող հայ խորհրդարանականները հունիսի 27-ին հանդիպել են Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին եւ հանձնաժողովի անդամներին: «Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, եւ Հայաստանի ապագան Եվրոպայում է»,- ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնա...

27.06.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում էր
Լատվիայի Հանրապետությունում ԱԺ նախագահը հանդիպել է Սեյմի խոսնակին, երկրի նախագահին ու արտաքին գործերի նախարարին: Հանդիպումների առանցքում խորհրդարանական կապերն էին, տարածաշրջանային անվտանգության հարցերն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը բոլոր ուղղություններով:   ...

27.06.2024
ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեին
Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի  հետ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակն...

27.06.2024
Հայաստանը մնում է նվիրված խաղաղության բանակցություններին. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի նստաշրջանում: «Մեծարգո' նախագահ, հարգելի' զեկուցողներ, հարգելի' գործընկերներ, Հայաստանն ունի բարեփոխումների կարեւոր օրակարգ, եւ դա հստակ արտացոլված է զեկույցում: Անկախ այն դժվարություններից, ո...

27.06.2024
Հեղափոխությունից ի վեր Հայաստանը բռնել է համապարփակ ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Արուսյակ Ջուլհակյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին: Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է. «Հարգարժա'ն գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր պատմել ձեզ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված նշանակալի ժողովրդավարական բ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am