Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձեւավորման համար հայտարարված մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ Երեւանի քաղաքապետարանը «Լավագույն ձեւավորված ոչ առեւտրային կազմակերպություն» անվանակարգում Երեւանի քաղաքապետի պատվոգրով պարգեւատրել է նաեւ ՀՀ Ազգային ժողովին:
Նշենք, որ հաղթողներին որոշելիս՝ քաղաքապետարանը հաշվի է առել ոչ միայն ձեւավորման ինքնատիպությունը, այլ նաեւ համապատասխանությունը Երեւանի քաղաքապետարանի կողմից սահմանված չափորոշիչներին: