National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.2.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
16.02.2015
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը ՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը:

Հեղինակը նշել է, որ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել ցեղասպան քաղաքականություն ազգային եւ կրոնական փոքրամասնությունների` հույների, ասորիների, նաեւ եզդիների նկատմամբ: Հարակից զեկույցում պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշել է, որ հայտարարության նախագծում ներկայացված պատմական փաստերը վիճելի են եւ հավաստի չեն:

Հանգամանալից եւ թեժ քննարկումների արդյունքում հայտարարության նախագիծն ստացել է ոչ դրական եզրակացություն այն հիմնավորմամբ, որ դրանցում առկա են ոչ ճիշտ ձեւակերպումներ:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի, Արմեն Ռուստամյանի, Հովհաննես Սահակյանի, Էդմոն Մարուքյանի, Արփինե Հովհաննիսյանի, Թեւան Պողոսյանի, Գուրգեն Արսենյանի, Հեղինե Բիշարյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Վահրամ Բաղդասարյանի, Հերմինե Նաղդալյանի, Մարգարիտ Եսայանի, Լյուդմիլա Սարգսյանի հեղինակած «Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ հայտարարության համահեղինակները, առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին », 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով, արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են նախագծի նշանակությանը՝ ընդգծելով դրանց պատմական եւ քաղաքական հիմնավորումները:

Հայտարարության նախագիծը ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:


16.02.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան կնպաստի երկու երկ...

16.02.2015
Տեղեկատվություն
Փետրվարի 16-ին՝ ժամը 12.50-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին եւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կամփոփեն երկկողմ հանդիպման արդյունքները: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am