National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
17.02.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 5

Փետրվարի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ու ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վոլոդյա Բադալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերը ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին վրաց ժողովրդի անունից մեկ անգամ եւս ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «Ամեն ինչ պետք է անենք, որ ոչ միայն նման ողբերգությունները չկրկնվեն, այլեւ չլինեն պատերազմներ եւ աշխարհում տիրի խաղաղություն», -ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը: Նա նշել է, որ վրաց ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է թե տխրության, թե ուրախության պահերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am