ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների համատեղ նիստերին մասնակցելու նպատակով փետրվարի 15-18-ը Ստեփանակերտ կգործուղվեն ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Ռուսաստանի Դաշնության Սոցիալ-դեմոկրատական կանանց միության հրավերով «Գենդերային օրակարգը եվրասիական տարածքում. կանայք գլոբալ սոցիալական գործընթացների համատեքստում» խորագրով Կանանց միջազգային ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով փետրվարի 25-ից մարտի 1-ը Մոսկվա կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը եւ Կարինե Պողոսյանը: