National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.2.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
19.02.2015
Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովները գումարել են նիստեր
1 / 2

Փետրվարի 19-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովները գումարել են նստաշրջանի առաջին նիստերը` օրակարգում ունենալով հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը:

Քվեարկության արդյունքում ԵԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Աննա Օհանյանը, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Ալեքսան Հովհաննիսյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Գոհար Մկոյանը, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Կարապետ Կոգարովը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վարդան Սողոմոնյանը, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Շուշան Շահինյանը, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արուսյակ Գեւորգյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Դիանա Ղազարյանը, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Լիլիթ Հարությունյանը, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Լուսինե Սահակյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Հայկ Դերձյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արմեն Աղաբաբյանը:


19.02.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի հետ
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուա...

19.02.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի մարտ 8-11-ը Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հրավերով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Պրահա կգործուղվեն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: 2015 թվականի մարտի 15-21-ը...

19.02.2015
Խորհրդարանական լսումներում քննարկվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը
ՀՀ Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ փետրվարի 18-ին անցկացրել է խորհրդարանական լսումներ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am