National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
25.02.2015
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 12

Փետրվարի 25-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի սկզբում պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Առաջնորդության դպրոցի ուսանողներին:

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Գերագույն խորհրդի պատգամավոր, ազատամարտիկ, լրագրող եւ հրապարակախոս Սամվել Շահմուրադյանի հիշատակը:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաեւ՝ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկման հատուկ կարգի (երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 48 ժամվա ընթացքում անցկացնելու) մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Չի ընդունվել Նաիրա Զոհրաբյանի եւ Լեւոն Զուրաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է քննարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թ. գործունեության ծրագիրը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը եւ Հովհաննես Մարգարյանն իրենց ելույթներում անդրադարձել են գազամատակարարման եւ էներգետիկայի ոլորտի խնդիրներին, որոնց վերաբերյալ հիմնական զեկուցող Ռոբերտ Նազարյանը եզրափակիչ ելույթում ներկայացրել է պարզաբանումներ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված հարցեր

Խորհրդարանը երկրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:

Երկրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունելու համար ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցողն անդրադարձել է առաջարկների հիման վրա կատարված լրացումներին: Նա հիշեցրել է, որ օրինագիծը վերաբերում է ՀՀ-ից արտահանման խոշորածավալ ծրագրեր իրականացնող ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրմանը: Որոշվել է շահութահարկի դրույքաչափի նվազեցումը տարածել ոչ միայն 50 մլրդ դրամ եւ ավելի արտահանման ծրագրերի նկատմամբ, այլ նաեւ 40 մլրդ դրամ արտահանման ծրագրերի դեպքում: Հիմնական զեկուցողը նշել է, որ արտահանման ծրագիրը հաստատվելու է ոչ թե մեկ կազմակերպության, այլեւ կազմակերպությունների խմբի համար: Ըստ բարեփոխված տարբերակի՝ կառավարությունը պետք է սահմանի նաեւ արտահանվող ապրանքների նվազագույն չափը:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացնելով` Արծվիկ Մինասյանը նշել է, որ կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցում զգալի բարեփոխել է օրինագիծը: Նա կարեւորել է կազմակերպությունների խումբ հասկացության ընդգրկումը օրինագծում՝ անհրաժեշտ համարելով նաեւ խմբի կարգավիճակի սահմանումը: Պարոն Մինասյանն անդրադարձել է կառավարության կողմից որակի վերահսկողության պատշաճ համակարգի ձեւավորման խնդրին, ինչը, ըստ նրա, արտահանման տեսանկյունից շատ կարեւոր է: ՀՅԴ ներկայացուցիչը բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել եւ արտահայտել մի շարք հարցերի վերաբերյալ իր մտահոգությունները:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ փետրվարի 26-ի նիստում:

Վերջին նիստը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ տրամադրվել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am