National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.03.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

2015 թվականի մարտի 11-17-ը աշխատանքային այցով Տալլին, Ռիգա եւ Վիլնյուս կգործուղվի ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

2015 թվականի մարտի 1-3-ը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբակցության հանդիպմանը եւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հերթական նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսել կգործուղվի Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:

2015 թվականի մարտի 1-3-ը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով Ստամբուլ կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:

2015 թվականի մարտի 9-13-ը Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի տեղեկատվության, մշակույթի, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի արտագնա նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մինսկ կգործուղվի ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Տիգրան Ուրիխանյանը:

2015 թվականի մարտի 29-ից ապրիլի 1-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Փարիզ կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am