Մարտի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հրավերով խորհրդարան էին այցելել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, կարեւորելով կրտսեր գործընկերների օրենսդրական գործունեությունն ու գաղափարները, առաջարկել է ակտիվացնել երկու հանձնաժողովների համագործակցությունը: Նա հետաքրքրվել է երիտասարդ պատգամավորների գործունեությամբ, գնահատել նրանց ներուժն ու ոլորտի բարեփոխմանն ուղղված գաղափարները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտին երիտասարդ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել հանդիպման եւ աջակցության համար: