Մարտի 17-ին Ազգային ժողովի բակում, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել ծառատունկ: Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահներ Բորիս Տարասյուկը, Հեյդի Հաուտալան, փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին եւ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ԱԺ այցելած պատվիրակությունների ծառուղում տնկել են նոր եղեւնի` ի նշան միջխորհրդարանական բարեկամության:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները Երեւանում ընթացող չորրորդ լիագումար նիստի հիշողություններն ամփոփել են նաեւ մեկ ամբողջական լուսանկարում: