National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.04.2015
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում
1 / 16

Կիպրոսի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այցի առաջին օրը՝ ապրիլի 1-ին, հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, այնուհետեւ Կիպրոսի հայոց առաջնորդարանում հանդիպել է Հայկական կրոնական խմբի կազմակերպությունների եւ ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը հանդես է եկել ողջույնի խոսքով եւ շնորհակալություն հայտնել Կիպրոսի հայերին՝ ազգապահպանության գործում կատարած անգնահատելի աշխատանքի համար: Խորհրդարանի ղեկավարը խոսել է Հայաստանի Հանրապետության վերջին տարիների ձեռքբերումների, խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Գալուստ Սահակյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հիմնական բովանդակությունը:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել խորհրդարանական պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետություն այցելելու համար: Այնուհետեւ ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր, շփման գծում տիրող իրավիճակը, սոցիալական, քաղաքական եւ տնտեսական հարցեր: Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է, որ հայ զինվորը մինչ օրս որեւէ պարտություն չի կրել. սա խոսում է ՀՀ զինված ուժերի մարտական բարձր պատրաստվածության մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am