Ապրիլի 9-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հյուրընկալել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներին եւ ուսանողներին:
Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունները, անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, խոսել տնտեսության վիճակի եւ առկա խնդիրների վերաբերյալ:
ԱԺ փոխնախագահը ուսանողների խնդրանքով անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին եւ ներկայացրել այդ համատեքստում մեր երկրի ռազմավարությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանել է ուսանողների բազմաբնույթ հարցերին: