National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.04.2015
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի նամակը Կարել Շվարցենբերգին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նամակ է հղել Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Կարել Շվարցենբերգին:

«Հարգարժան պարոն Շվարցենբերգ, գոհունակությամբ տեղեկացանք այն մասին, որ սույն թվականի ապրիլի 14-ին Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ:

Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի բոլոր պատգամավորներին, ովքեր, աջակցելով այս բանաձեւին, թույլ չտվեցին մոռացության մատնել այդ սարսափելի հանցագործությունը՝ կանխելով նմանատիպ անմարդկային նոր ոճրագործությունները:

Խորապես համոզված եմ, որ բանաձեւի ընդունումը նոր ազդակ կհաղորդի Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման եւ դատապարտման գործընթացին:

Ընդունեք, խնդրեմ, հարգելի գործընկեր, հարգանքներիս խորին հավաստիքը»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am