National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
18.04.2015
Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ միջոցառումներ
1 / 9

Ապրիլի 14-16-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր Փորձագիտախորհրդատվական կենտրոնի նիստերը:

Նիստերին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հովհաննես Սահակյանը, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Ապրիլի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր Փորձագիտախորհրդատվական կենտրոնի նիստը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Կենտրոնի նիստերի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների ազգային օրենսդրությունների մերձեցման եւ ներդաշնակեցման հարցը, ՀԱՊԿ ԽՎ 2016-2020թթ. գործունեության ծրագրի, ինչպես նաեւ այլ մոդելային օրենքների նախագծեր: Շուրջ տասներկու նախագծեր քննարկվել են եւ ընդգրկվել ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովների նիստերի օրակարգում:

Հաջորդ օրը՝ ապրիլի 15-ին, տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի հանձնաժողովների նիստերը:

ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել բազմաթիվ հարցեր, ընդունվել են որոշումներ: «ՀԱՊԿ ձեւաչափում հավաքական եւ միջազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված միջխորհրդարանական համագործակցության հեռանկարային ուղղությունները արդի ժամանակաշրջանում» միջազգային գիտագործնական համաժողովի անցկացման հարցի շուրջ առաջարկություններով եւ զեկույցով հանդես է եկել Խոսրով Հարությունյանը:

Նույն օրը ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են մի շարք փաստաթղթեր: «ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների նախագահերի 2014թ. անցկացված համակարգող խորհրդակցության արդյունքները» զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

ՀԱՊԿ ԽՎ սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Ապրիլի 16-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը եւ Խոսրով Հարությունյանը:

Նիստում քննարկվել են բազմաթիվ հարցեր, մասնավորապես՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի ուսումնասիրման եւ խորհրդարանական մոնիթորինգի անցկացման ընդհանուր պահանջների վերաբերյալ հարցը, ՀԱՊԿ ԽՎ ազգային օրենսդրությունների մերձեցման եւ ներդաշնակեցման 2016-2020թթ. ծրագրի նախագիծը, որոնց վերաբերյալ ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացրած բազմաթիվ առաջարկներն ընդունվել են:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ԵԱՀԿ ԽՎ 2015 թ. ձմեռային նստաշրջանի արդյունքներին վերաբերող հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Խորհրդի նիստում քննարկվել են նաեւ կազմակերպչական հարցեր:

Նույն օրը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների եւ ԵԱՀԿ ԽՎ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը, որը վարել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր լիագումար նիստին: Նիստում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am