National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
20.04.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը ապրիլի 20-ին հանդիպել է «Մեդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Ամո Շարոյանի, ՌԴ-ի Կամչատկայի մարզի պատգամավոր Ռաշիդ Շամոյանի, Քրդստանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի անդամ Շեխ Շամո Շեխոյի, «Ամբողջ աշխարհի եզդիների օգնության ֆոնդի» նախագահ Լյուսյա Ուսոյանի եւ Շանգալի նահանգապետ Մայսար Խաջի Սալիխի հետ:

Հյուրերը նշել են, որ եկել են Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայ ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին: Նրանք նաեւ նշել են, որ եթե ժամանակին ճանաչվեր եւ դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, միգուցե այսօր տեղի չունենար եզդիների ցեղասպանությունը:

Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ Շիրակ Թորոսյանը երախտագիտություն է հայտնել իրաքցի եզդիներին այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Պատգամավորը շնորհակալություն է հայտնել վաղը եզդիների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման կապակցությամբ: Ըստ Շիրակ Թորոսյանի՝ հայերը եւ եզդիները հազարամյա բարեկամներ են, անցել են նույն դժվարությունների միջով եւ ունեցել են նույն պատմական խնդիրները: «Հայ ժողովրդի եւ հայոց պետության ամենադժվարին պահերին եզդիները եղել են մեր կողքին, մասնակցել են արցախյան ազատամարտին»,-ասել է ԱԺ պատգամավորը: Բանախոսը ուրախությամբ փաստել է այն հանգամանքը, որ եզդի ժողովրդի մի հատվածի համար Հայաստանը եղել է հայրենիք եւ այսօր էլ այն շարունակում է լինել: Նշվել է, որ այսօր ավելի քան 30 հազար եզդիներ են ապրում Հայաստանում, ովքեր իրենց լավ վարքագծով վայելում են հայ ժողովրդի սերն ու հարգանքը:

Ըստ Շիրակ Թորոսյանի՝ հայ ժողովուրդը տեղյակ է եւ կիսում է եզդի ժողովրդի ցավը՝ կապված ահաբեկչական կազմավորումների կողմից Իրաքի եզդի ժողովրդի նկատմամբ կիրառված դաժան ու բարբարոս վերաբերմունքի հետ: Այս համատեքստում պատգամավորը վստահեցրել է, որ Հայաստանը եզդի ժողովրդի կողքին է եւ որպես ցեղասպանված ժողովուրդ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել՝ կանխելու այլ ցեղասպանություններ:

Հյուրերը կարծիք են հայտնել, որ Երեւանում բացվող հուշարձանը եւս մեկ անգամ վկայում է երկու ժողովուրդների բարեկամության մասին: Նշենք, որ հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:



20.04.2015
Հանդիպում ՀՀԿ խմբակցությունում
Ապրիլի 20-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քայիդիին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայն...

20.04.2015
Աշխատանքային այց ՀՕՊ զորամաս եւ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ ապրիլի 20-ին աշխատանքային այցով եղել է ՀՕՊ զորամասում եւ ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում: Հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Արթու...

20.04.2015
Տեղի կունենա աշխատանքային հանդիպում
Ապրիլի 21-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա աշխատանքային հանդիպում հասարակական կազմակերպությունների հետ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանությանը վերաբերող խնդիրները քննարկելու նպատակով: ...

20.04.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Ապրիլի 20-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ լիագումար նիստում ընթացիկ զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ Եվրոպայի ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռելով Թուրքիայի զեղծարար քաղաքականության եւ Ադրբեջանի՝ հակամարտության խաղաղ լուծումը խաթար...

20.04.2015
Գալուստ Սահակյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ապրիլի 20-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացմանը: Արարողությանը ներկա են եղել նաեւ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:Օրը փարաքարցիների համար խորհրդանշական էր, ք...

20.04.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես-երաժշտական ցերեկույթին
Ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես-երաժշտական ցերեկույթ, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը, ...

20.04.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի մայիսի 14-18-ը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բուդապեշտ /Հունգարիայի Հանրապետություն/ կգործուղվեն ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Էլինար Վարդանյանը: 2015 թվականի ապրիլի 19-25-...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am