National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
29.04.2015
Գալուստ Սահակյանը ներկա է եղել «Գյուլունյա» գրքի շնորհանդեսին
1 / 5

Ապրիլի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գյուլունյա» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ գրողներ ու լրագրողներ:

Լրագրողական բեղմնավոր ճանապարհ անցած, այժմ արդեն քաղաքականության մեջ կայացած պատգամավորի համար ստեղծագործելը հոգու պահանջ է: Մարգարիտ Եսայանն արդեն երրորդ անգամ է ընթերցողի դատին հանձնում գեղարվեստական գիրք: Վերջին այս վիպակն առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նվիրված է Հայոց ցեղասպանության արհավիրքները վերապրած կնոջը: Ինչպես իր խոսքում նշել է Մարգարիտ Եսայանը՝ պատմության հերոսն իր ամուսնու տատիկն է: Գեղարվեստական վիպակում ներկայացված են Արեւմտյան Հայաստանի տարբեր խավերի կենսակերպն ու առօրյան: Տեղեկացնենք, որ առաջիկայում գիրքը կթարգմանվի նաեւ անգլերեն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am