National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.05.2015
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՄԻՊ-ի զեկույցը
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, Էլինար Վարդանյանի նախագահությամբ, մայիսի 4-ին անցկացրել է «2014թ-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկումն ըստ ոլորտների:

Տիկին Վարդանյանը նշել է, որ անցյալ տարի ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ հանձնաժողովն առաջարկել է ավելի արդյունավետ ու շահավետ համագործակցություն ծավալելու նպատակով այն քննարկել ըստ ոլորտների:

Այսօրվա նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարարությանը եւ Հատուկ քննչական ծառայությանը վերաբերող զեկույցներով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը ՀՀ արդարադատության նախարարությանը վերաբերող տարեկան զեկույցում նշել էր գերատեսչության դրական տեղաշարժն ու բացթողումները: Զեկույցում` որպես դրական զարգացում, ՄԻՊ-ի տեղակալը մատնանշել է մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը, ինչի միջոցով մի շարք խնդիրներ լուծում են ստացել: Նա առանձնացրել է նաեւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շահագործումը, որով որոշ չափով լուծվել է նաեւ մյուս քրեկատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիրը:

Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին` Տաթեւիկ Խաչատրյանը նշել է, որ դրանց մեծ մասն օրենսդրական բնույթ է կրում: Ըստ զեկույցի` 2014թ-ին արդարադատության նախարարությունում եղել են խնդիրներ, որոնց ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել, սակայն դրանք դեռեւս հաղթահարված չեն: Օրինակ` ՄԻՊ-ը ստացել է տարբեր բանավոր դիմումներ, համաձայն որոնց Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում աշխատակիցները պատշաճ կերպով չեն սպասարկում քաղաքացիներին: Խնդիրներ կան նաեւ ԴԱՀԿ ծառայությունում:

Տաթեւիկ Խաչատրյանն անդրադարձել է նաեւ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությանը, սանիտարահիգիենիկ եւ կոմունալ- կենցաղային պայմաններին, բժշկական օգնությանը, սննդի որակին, զբաղվածության կազմակերպմանը, զբոսանքին, հանգստին, տեսակցությանը, որոնց վերաբերյալ արձանագրվել են եւ օրենսդրական խնդիրներ, եւ չարաշահումներ:

ՄԻՊ գրասենյակն արձանագրել է նաեւ պետական տուրքի բարձր դրույքաչափ սահմանելու խնդիրը: Օմբուդսմենի տեղակալը նշել է, որ դատական ակտերի պատճեները ստանալու համար ՀՀ դատական դեպարտամենտը մեկ էջի համար պահանջում է 150 դրամ, մինչդեռ դրսում այն կատարվում է 10 դրամով: Չնայած, ըստ նրա, դա կարգավորված է օրենքով, սակայն անհրաժեշտություն կա վերանայել դրույքաչափերը :

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն անդրադարձել է զեկույցում նշված բացթողումներին: Նա նշել է, որ համապատասխան կառույցի կողմից բարձրացված բոլոր խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն: Խոսելով ոչ աշխատանքային ժամերին փաստաբանների եւ պաշտպանյալների տեսակցությունների արգելքի մասին, պարոն Թաթոյանը նշել է, որ այս պարագայում ողջամիտ լուծում է պետք: Ըստ նրա` նախարարությունում մշակվել են օրենքի նախագծեր, որոնք նախատեսում են տեսակցելու հնարավորություն: Նախարարի տեղակալը վստահեցրել է, որ այս եւ մնացած բոլոր հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են:

ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերհասկողության տեսչության պետ Միքայել Մինասյանն էլ նշել է, որ զեկույցում կան խնդիրներ, որոնք ներառվել են անհայտ քաղաքացու զանգի միջոցով, ինչը վստահելի չէ: Նա նշել է, որ միայն բանավոր եւ անանուն դժգոհությունները չեն կարող հիմք լինել, որպեսզի նախարարությունն ընթացք տա եւ խախտումը բացահայտելու համար քայլեր ձեռնարկվեն: Անդրադառնալով զեկույցում նշված մյուս բացթողումներին` պարոն Մինասյանը նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում, իսկապես, կան խնդիրներ ու բացթողումներ, որոնք լուծում են պահանջում: Ըստ նրա՝ քրեակատարողական հիմնարկներն, իսկապես, ծանրաբեռնված են, սակայն այն չի կարող լուծվել 1-2 ամսվա ընթացքում: Այդ եւ մյուս խնդիրների լուծման համար ժամանակ է հարկավոր: Բանախոսը հույս է հայտնել, որ «Արմավիր» ՔԿՀ-ի միջոցով քրեակատարողական հիմնարկները կբեռնաթափվեն:

ՄԻՊ գրասենյակը հանդես է եկել նաեւ Հատուկ քննչական ծառայությանը վերաբերող զեկույցով: Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը նշել է, որ իրենց ստացած դիմումների շրջանակներում ուսումնասիրվել են քրեական գործերի նյութերը, եւ ծառայության կողմից կատարված էական բացթողումներ, որոնք ազդել են քրեական գործի բացահայտման վրա, չեն հայտնաբերվել: Նույնիսկ առանձին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քննությունն իրականացվել է պատշաճ մակարդակով: Այնուամենայնիվ, պարոն Գրիգորյանը ներկայացրել է ոլորտում առկա մի քանի խնդիրներ: Նա նշել է, որ ծառայության կողմից մի շարք քրեական գործերով բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն չի կատարվել: Ըստ զեկուցողի` այսպիսի հետեւության հանգել են ոչ միայն իրենց ուսումնասիրությունների, այլեւ ներկայացված գրավոր եւ բանավոր դիմումների քննության արդյունքում:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մուշեղ Բաբայանն, անդրադառնալով զեկույցում տեղ գտած բացթողումներին, նշել է, որ ծառայությունն արձագանքել է բոլոր դիմումներին` տրամադրելով բողոքի վերաբերյալ ստացած տեղեկությունները: Նա նշել է, որ դեպքեր են եղել, երբ պահանջվել են որոշ տեղեկություններ, որոնք մերժվել են` չտնօրինելու պատճառաբանությամբ: Պարոն Բաբայանը նշել է, որ ՄԻՊ-ն ավելի օբյեկտիվ կլիներ, երբ զեկույցում ներկայացներ նաեւ ծառայության կատարած աշխատանքը:


11.07.2024
Ռուբեն Ռուբինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը զրուցակցին շնորհավորել է բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ նախագահական...

11.07.2024
Արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները
Հուլիսի 11-ին արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ ...

11.07.2024
Խորհրդարանում տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ասուլիսը
Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ռումինիայում տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան 31-րդ լիագումար նստաշրջանը: Ամառային նստաշրջանի ընթացքում ընդունվել է Բուխարեստի հռչակագիրը: Մանրամասները` տեսանյութում:   ...

11.07.2024
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը: Մրցութ...

11.07.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.07.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց սոցիալական երաշխիքների ամրապնդումն է
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած մեր տղաների սոցիալական երաշխիքների ամրապնդումն է: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հուլիսի 11-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում: Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քն...

11.07.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Սարգիս Խանդանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական երկխոսության ինտենսիվո...

11.07.2024
Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկան
Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով ...

11.07.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տ...

11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցները կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am