National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.05.2015
Խորհրդարանական լսումներ՝ «Բժշկական մասնագիտացման եւ բժշկական ինքնուրույն մասնագիտական գործունեության միջազգային փորձը» թեմայով
1 / 5

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համատեղ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում մայիսի 7-ին կազմակերպել էր «Բժշկական մասնագիտացման եւ բժշկական ինքնուրույն մասնագիտական գործունեության միջազգային փորձը» թեմայով խորհրդարանական լսումներ:

Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, մարզպետարանների, առողջապահական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ բուժաշխատողներ:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը լսումների ընթացքում նշել է, որ առողջապահության ոլորտում բարձր մասնագիտական որակավորում ունեցող բժշկական մասնագետներ պատրաստելը կարեւորագույն նախադրյալ է որակյալ բժշկական ծառայությունների մատուցման համար:

Բժշկական մասնագիտացումը նպատակ ունի բժշկական կրթական հաստատությունների շրջանավարտներին տալ ինքնուրույն գործունեություն իրականացնելու հնարավորություն եւ գործնական հմտությունների զարգացման մեխանիզմներ:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարեւորել է վերջին տարիներին բժշկական ծառայությունների բարելավմանն ուղղված ջանքերը:

Փոխնախարարի խոսքով՝ որակյալ ծառայություններ ունենալու համար շատ կարեւոր է մասնագիտական շարունակական զարգացումն ու գիտելիքների արդիական լինելը:

Սերգեյ Խաչատրյանը նաեւ տեղեկացրել է որ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է աջակցել այս նախաձեռնությանը՝ ներդնելով նաեւ միջազգային փորձը:

Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի կանանց եւ երեխաների առողջության ամբիոնի վարիչ, հետդիպլոմային բժշկական կրթության պատվիրակ, պրոֆեսոր Հանս Ուլրիխ Բյուխերը ներկայացրել է բժշկական մասնագիտացման եւ բժշկական ինքնուրույն մասնագիտական գործունեության միջազգային փորձը, այդ գործում բժշկական հաստատությունների, բժշկական մասնագիտական ասոցիացիաների ներգրավվածության անհրաժեշտությունը, մակարդակը եւ այդ գործընթացի կարգավորման մեխանիզմները:

Հանս Ուլրիխի խոսքով՝ բժշկական շարունակական մասնագիտական կրթությունը լայն հասկացություն է, նա պարզաբանել է, թե ինչպես պլանավորել եւ կառուցել այն:

Պրոֆեսոր Հանս Ուլրիխը ներկայացրել է Շվեյցարիայի բժշկական համակարգը, պարզել, թե ինչպես են բժշկական կրթություն ստանում ուսանողները, նշել հիմնական բժշկական մասնագիտությունները, բժշկական կրթության իրավական հիմքերը, համալսարանական կրթության իրականացումը:

Անդրադառնալով բժշկական շարունակական մասնագիտական կրթությանը՝ Հանս Ուլրիխ Բյուխերը տեղեկացրել է, որ թեեւ Շվեյցարիայում իրականացվում է բժիշկների մասնագիտացման հսկողություն, այդուհանդերձ դա բժշկի մասնագիտական պարտքն է: Պրոֆեսոր Բյուխերը տեղեկացրել է, որ բժշկական յուրաքանչյուր մասնագիտության համար Շվեյցարիայում կան առանձին ծրագրեր, յուրաքանչյուր բժիշկ երեք տարիների ընթացքում իր գիտելիքների համար ստանում է կրեդիտներ :

Քննարկումը եզրափակվել է հարցուպատասխանով, շահագրգիռ կողմերը ներկայացրել են իրենց տեսակետները:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am