Մայիսի 9-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կհյուրընկալվեն «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի եւ Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցները:
Նշենք, որ սեմինարը եւ համաժողովը տեղի են ունենալու Երեւանում մայիսի 7-12-ը: Միջոցառումները կազմակերպել են Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈՒԱԱ) եւ Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈւՄ): Երեւանում են համախմբվելու Եվրոպական ուսանողական միության մոտ 40 ուսանողական ազգային միությունների ավելի քան 150 ներկայացուցիչներ: