Մայիսի 11-ին Ազգային ժողովի մի խումբ աշխատակիցներ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերով:
Շնորհակալագրերն աշխատակիցներին է հանձնել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: Նա շնորհավորել է աշխատակիցներին եւ մաղթել բեղմնավոր գործունեություն եւ նորանոր ձեռքբերումներ աշխատանքում: