National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
12.05.2015
Արտագնա նիստ Թեղուտ համայնքում
1 / 5

Մայիսի 11-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստ էր գումարել Տավուշի մարզի Թեղուտ համայնքում:

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը, հանձնաժողովի անդամներ Արայիկ Աղաբաբյանը եւ Մնացական Մնացականյանը Թեղուտ համայնքի մշակույթի պալատում հանդիպել են Տավուշի մարզի համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների, բնակիչների հետ եւ քննարկել համայնքների խոշորացման գործընթացին վերաբերող հարցեր:

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրել է, որ այցի նպատակն է իմանալ բնակիչների, ինչպես նաեւ՝ համայնքների ղեկավարների կարծիքը կառավարության նախատեսած համայնքների խոշորացման վերաբերյալ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2011 թվականին մշակել եւ հավանության է արժանացրել «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման» հայեցակարգը, իսկ 2014 թվականից սկսվել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ «շրջանային» եւ «փնջային» անվանված ծրագրերից կառավարությունն ընտրել եւ սկսել է իրականացնել «փնջային» պիլոտային ծրագիրը Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերում: Տավուշի մարզում, մասնավորապես, նախատեսվում է միավորել յոթ համայնք, որի կենտրոնը լինելու է Դիլիջան քաղաքը: Այս կապակցությամբ վերոնշյալ մարզերում մայիսի 17-ին անցկացվելու են տեղական հանրաքվեներ, որոնցով հայտնի կդառնան բնակիչների տեսակետները գործընթացի վերաբերյալ: Ստեփան Մարգարյանը նշել է, որ թեեւ հանրաքվեի արդյունքները չեն կարող ազդեցություն ունենալ գործընթացի վրա, այնուամենայնիվ նա բնակիչներին հորդորել է ակտիվ մասնակցել առաջիկա հանրաքվեին եւ արտահայտել իրենց վերաբերմունքը, որը հետագայում, երբ խորհրդարանում քննարկման կներկայացվի կառավարության համապատասխան օրինագիծը, պատգամավորներին կօգնի կողմնորոշվել քվեարկելիս:

Համայնքների ղեկավարների եւ բնակիչների կարծիքները միանշանակ չէին խոշորացման գործընթացի վերաբերյալ. նրանցից շատերը մտավախություն էին հայտնում, թե համայնքների խոշորացմամբ կկրճատվեն աշխատատեղեր, համայնքներից շատերը կզրկվեն իրենց ունեցածից, դոտացիաներից, եւ ընդհանրապես, տեսանելի չեն կոնկրետ ծրագրեր, որոնք կբարեփոխեն բնակիչների կենսամակարդակը: Բնակիչները հատկապես հետաքրքրվում էին նախատեսված ծրագրերով, ինչի կապակցությամբ պատգամավորները տեղեկացրել են, որ ընտրված յուրաքանչյուր մարզում իրականացվելու են տարբեր ծրագրեր, որոնք նպաստելու են տվյալ մարզի զարգացմանը՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները: Այսինքն՝ գործընթացի նպատակը մարզերի զարգացումն է, բնակիչներին հավելյալ ծառայությունների մատուցումը եւ առավել արդյունավետ տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծումը: Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը շեշտել է, որ յուրաքանչյուր համայնք շարունակելու է տիրապետել իր ունեցածին, դա չպետք է պակասի, սակայն դա ինչ սկզբունքով կիրականացվի՝ դեռեւս քննարկման փուլում է:

Հանձնաժողովի փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանն ի պատասխան բնակիչների հարցադրումների՝ տեղեկացրել է, որ նրանց մտահոգություններն անհիմն են, քանի որ կոնկրետ այս մարզում ձեւավորվելու է 1 համայնք, սակայն միավորված համայնքներից որեւէ մեկը մյուսի կցորդը չի լինելու, բոլորն ունենալու են զարգացման նույն հնարավորությունները եւ Դիլիջանը լինելու է այդ համայնքի կենտրոնը, իսկ ներգրավված համայնքներն ավագանիում կունենան իրենց ներկայացուցիչը:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը վստահություն է հայտնել, որ համայնքների խոշորացումից կշահեն հատկապես միավորվող համայնքները, քանի որ կան զարգացման մի շարք ծրագրեր:

Հաղարծին համայնքի ղեկավար Սարգիս Պողոսյանն էլ կարծում էր, որ փոքր-ինչ շուտ է սկսվել համայնքների խոշորացման գործընթացը:

Բացի համայնքների խոշորացմանը վերաբերող հարցերից, մարզի բնակիչները պատգամավորներին ուղղել են նաեւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք վերաբերում էին Թեղուտ համայնքում ջրի, կոյուղագծերի հիմնախնդրին, գործազրկությանը, էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացմանը եւ այլն:

Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում վերստին քննարկումներ ծավալելու:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am