National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.5.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
12.05.2015
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Մայիսի 12-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակն առաջարկում է որպես բանկի կազմակերպաիրավական տեսակ սահմանել բաց բաժնետիրական ընկերությունը կամ կոոպերատիվ բանկը եւ արգելել հանրապետությունում բանկի՝ որպես փակ բաժնետիրական ընկերության եւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրումը:

ՀՀ կառավարության եւ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկումներ սկսելու օրինագծի հեղինակի հետ՝ նոր ստեղծվող բանկերը միայն բաց բաժնետիրական ընկերությունների ձեւով ստեղծելու վերաբերյալ պահանջ սահմանելու շուրջ, բացառությամբ այն դեպքերի, երբ բանկը հիմնադրվում է ինստիտուցիոնալ ներդրողների կողմից:

Հանձնաժողովը քննարկված օրինագծին տվել է ոչ դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Փոխնախարարը նշել է, որ համաձայնագրով նախատեսվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից 15 տարի մարման ժամկետով ՀՀ-ին տրամադրել 3.5 մլն եվրո վարկ, որի նպատակն է աջակցել Հայաստանին` բարելավելու կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի մարզում եւ Սեւան քաղաքում: Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների ու արկղերի ձեռքբերմանը, ինչպես նաեւ նոր աղբավայրի կառուցմանը:

Պատգամավորները փոխնախարարին ուղղել են իրենց մտահոգող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են առաջիկա տարիների ընթացքում աղբահանության սակագնի բարձրացման հնարավորությանը, ծրագրի շրջանակներում աղբի վերամշակմանը եւ նոր աշխատատեղերի ավելացմանը, կառավարության կողմից ծրագրի իրականացման մոնիթորինգին:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

Նիստում հանձնաժողովը հաստատել է «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը:

Հանձնաժողովը որոշել է մայիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:

Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա բյուջետային ծրագրերի կատարողականի հիմնական ցուցանիշների բարելավման առաջին փուլի աշխատանքների ամփոփիչ համաժողովը:


12.05.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամներին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական ...

12.05.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը Հերի վան Բոմելի գլխավորությամբ մայիսի 12-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակ...

12.05.2015
Արտագնա նիստ Թեղուտ համայնքում
Մայիսի 11-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստ էր գումարել Տավուշի մարզի Թեղուտ համայնքում: Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը, հանձնաժողովի անդամներ Արայիկ Աղաբաբյանը եւ Մնացական Մնացականյանը Թեղուտ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am