2015 թվականի մայիսի 17-20-ը Աթենք /Հունաստանի Հանրապետություն/ կգործուղվի ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ Հարավային Հունաստանի եւ կղզիների պոնտական ասոցիացիաների միության հրավերով մասնակցելու պոնտացի հույների ցեղասպանության հիշատակման արարողություններին:
2015 թվականի մայիսի 17-21-ը Քիշինեւ /Մոլդովայի Հանրապետություն/ կգործուղվի ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի /ԵԽԽՎ/ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին:
2015 թվականի մայիսի 13-15-ը Սանկտ Պետերբուրգ /Ռուսաստանի Դաշնություն/ կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Արմեն Ավետիսյանը, Վահե Էնֆիաջյանը, Արաիկ Հովհաննիսյանը եւ Գագիկ Մելիքյանը: Պատգամավորները կմասնակցեն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի /ԱՊՀ ՄԽՎ/ Էկոնոմիկայի եւ ֆինանսների, ինչպես նաեւ՝ Պետական շինարարության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին: