ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 21-ին Ազգային ժողովում էին հյուրընկալվել Կոտայքի մարզի Եղվարդի համար 1 ավագ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:
Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրել է օրենսդիր իշխանության գործունեությունը, Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունները, անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, խոսել տնտեսության եւ արդյունաբերության վիճակի եւ առկա խնդիրների վերաբերյալ:
Տիկին Նաղդալյանը կարեւորել է նաեւ երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական եւ քաղաքական կյանքում:
Այցի ավարտին աշակերտներն ու ուսուցիչներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: