2015 թվականի մայիսի 25-27-ը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի /ՀԱՊԿ ԽՎ/ խորհրդին առընթեր ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Դուշանբե /Տաջիկստանի Հանրապետություն/ կգործուղվի ԱԺ պատգամավոր, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Կորյուն Նահապետյանը:
2015 թվականի մայիսի 23-26-ը Սեյմի Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարցերի հանձնաժողովների նախաձեռնած Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքների ամփոփում-քննարկմանը մասնակցելու նպատակով Ռիգա /Լատվիայի Հանրապետություն/ կգործուղվի ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
2015 թվականի մայիսի 18-21-ը պաշտոնական այցով Բեռլին /Գերմանիայի Դաշնային Հանրապետություն/ կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանը եւ Արտակ Զաքարյանը:
2015 թվականի մայիսի 17-19-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի /ԵԽԽՎ/ Եվրոպական սոցիալական խարտիայի ենթահանձնաժողովի շրջանակներում անցկացվող խորհրդարանական սեմինարին մասնակցելու նպատակով Քիշնեւ /Մոլդովայի Հանրապետություն/ կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Աղվան Վարդանյանը, Արագած Ախոյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: