National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.05.2015
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ
1 / 1

ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:

Պետականության երազանքը մեր գիտակցության մեջ մշտապես ունենալով` պետություն ունենալու քիչ հնարավորություններ ենք ունեցել: Ավելի քան 95 տարի առաջ իրացնելով դրանցից մեկը` հռչակեցինք Հայաստանի առաջին հանրապետությունը:

Ընդամենը հաշված տարիներ էին անցել Հայոց ցեղասպանությունից, եւ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած հաղթանակներն առաջին միասնական հուժկու պատասխանն էին ցեղասպանության հանցագործությանն ու դրա հեղինակներին, իսկ հայկական անկախ պետության ստեղծումը վկայությունն էր այն բանի, որ անգամ ամենաողբերգական հարվածից մեր ժողովրդի ոգին ու կենսունակությունը ոչ միայն չեն պակասում, այլեւ բազմապատկվում են:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում ավելի խորհրդանշական են դառնում եւ 1918թ. Մայիսի 28-ի հաղթանակները, եւ իբրեւ դրանց արդյունք՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը: Մեր պատմության ընթացքում հաճախ ենք հաղթանակներ կռել պարտադրված ճակատամարտում՝ ինքնապահպանության թելադրանքից ելնելով: 20-րդ դարասկզբին Սարդարապատում հաղթեցինք գոյապայքարում, միասնական ուժով եւ արժանապատվորեն: 20-րդ դարավերջին Արցախյան ազատամարտում հաղթեցինք վերստին համաժողովրդական ջանքերով եւ նվիրումով:

Հաղթանակներ կռած եւ հաղթանակների ձգտող սերունդները ապրում են որպես հաղթանակների հիշողությունը վառ պահող եւ միաժամանակ հաղթանակներ տարած մեկ միասնական ժողովուրդ` ապագայի հաստատուն տեսլականով:

Կրկին շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, բարեկեցություն, լավատեսություն եւ նոր հաղթանակներ»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am