Հունիսի 19-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի անդամները հանդիպել են «Համագործակցություն» միջազգային երիտասարդական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մագոմեդ Ալիեւի հետ:
Ողջունելով ներկաներին` Մագոմեդ Ալիեւը նշել է, որ հանդիպման նպատակը երիտասարդական երկու կառույցների միջեւ համագործակցության հաստատումն է եւ երիտասարդությանը հուզող խնդիրների բարձրաձայնումը:
ԵԽ անդամ Հայկ Մամիջանյանը Մագոմեդ Ալիեւին ներկայացրել է Երիտասարդական խորհրդարանի գործունեության ոլորտները եւ գործառույթները, անդրադարձել է ԵԽ-ի հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին եւ դրանց վերաբերյալ արձագանքներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ քաղաքական, տնտեսական եւ իրավական հարցեր: