ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Ռոբերտ Շլեգելին եւ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության տնօրեն Մարկ Կալինինին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հուլիսի 2-ին Մոսկվայում ՌԴ Պետական դումայի նախաձեռնությամբ կազմակերպվող «Եվրասիական երիտասարդական» ֆորումին Հայաստանից երիտասարդ հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցները քննարկել են նաեւ երկու խորհրդարանների միջեւ համատեղ իրականացվելիք մի շարք ծրագրեր:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը եւ տարածաշրջանային խնդիրներին: