National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.06.2015
ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
1 / 1

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-գերմանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով: Նա բարձր է գնահատել երկու երկրների քաղաքական եւ մշակութային փոխգործակցությունը: ԱԺ նախագահը հատկանշական է համարել Գերմանիայի Հանրապետության դիրքորոշումը 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Դեսպան Ռայներ Մորելը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար: Նա նույնպես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների գործակցության զարգացումը եւ փոխադարձ այցերը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ Ռայներ Մորելը նշել է, որ այդ միջոցառումների շնորհիվ Հայաստանն իր վրա սեւեռել է նաեւ Գերմանիայի ուշադրությունը եւ մարդիկ հասկացել են, որ տեղի ունեցածը Ցեղասպանություն է:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են նաեւ համատեղ եւ արդյունավետորեն իրականացվող ծրագրերը, անդրադարձել են «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմին: Ցեղասպանությունների դատապարտման համատեքստում ԱԺ նախագահը նշել է, որ քաղաքակրթությունը պետք է վեր դասվի քաղաքականությունից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am