ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 30-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել մայիսին ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: