Հուլիսի 3-ին՝ ժամը 12-00-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 սրահում տեղի կունենա ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովի, հանձնաժողովի անդամներ Տաճատ Վարդապետյանի, Գագիկ Մելիքյանի եւ Արծվիկ Մինասյանի մամլո ասուլիսը, ովքեր մանրամասներ կներկայացնեն հանձնաժողովի՝ օրերս Մինսկում կայացած նիստի աշխատանքներից: