«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2015 թ. երկրորդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:
Ընդունվել, գրանցվել եւ Ազգային ժողովի նախագահին է հանձնվել քաղաքացիների 210 նամակ, փոխնախագահներին` 45 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:
ԱԺ աշխատակազմի ղեկավարին հանձնվել է 4 նամակ: ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 490 նամակ. պատասխանել են բոլորին: ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 113 նամակ. պատասխանել են բոլորին: ԱԺ նախագահի աշխատակազմին հանձնվել է 4 նամակ: Ազգային ժողովի աշխատակազմին հասցեագրված է եղել 10 նամակ:
Քաղաքացիների նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական հարցեր: