National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.07.2015
Ազգային ժողովի նախագահն ընդունել է Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավարին
1 / 1

Գալուստ Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությունը, որը տարիների ընթացքում տվել է դրական արդյունքներ: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է իր համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը:

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ տիկին Վուտովան կշարունակի Երեւանում ԵԽ գրասենյակի հետեւողական աշխատանքը՝ ուղղված Հայաստան-ԵԽ կապերի հետագա ամրապնդմանը:

Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, կարեւորելով գրասենյակի համագործակցությունը խորհրդարանի հետ, նշել է, որ գրասենյակի հիմնական խնդիրն այս պահին Հայաստանում իրականացվող ծրագրերին աջակցելն է:

Նատալյան Վուտովան կարեւորել է Երեւանում ԵԽ գրասենյակի աշխատանքը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հետ եւ նշել, որ բոլոր նախապայմանները կան խորհրդարանի հետ համագործակցությունն ընդլայնելու համար: Նա նշել է, որ գրասենյակը հետեւում է իր ներկայացրած փորձագիտական կարծիքների փոխանցմանը, օրենքների նախագծերի ընդունմանը եւ դրանց համապատասխանությանը եվրոպական չափանիշներին: Տիկին Վուտովան տեղեկացրել է, որ այժմ ԵԽ գրասենյակն աշխատում է ՀՀ քրեական, քաղաքացիական օրենսգրքերի մի շարք օրենքների նախագծերի փոփոխման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել համագործակցությունն ինստիտուցիոնալ մակարդակում:

Գալուստ Սահակյանը Նատալյա Վուտովային մաղթել է արդյունավետ աշխատանք առաքելության իրականացման ընթացքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am