National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.07.2015
Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 27-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտվելու կապակցությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել պարոն Սուխորենկոյի գործունեությունը՝ նշելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունները կրել են անմիջական բնույթ, երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորվել են բարեկամական, ջերմ հարաբերություններ: Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ պետք է ամրապնդել երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը միջազգային հարթակներում:
ՀՀ ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել Ստեպան Սուխորենկոյին հետագա գործունեության ընթացքում եւ հույս հայտնել, որ նա մշտապես կմնա հայ ժողովրդի բարեկամը:

Ստեպան Սուխորենկոն շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին դիվանագիտական առաքելության ընթացքում իրեն մշտապես աջակցելու համար: Դեսպանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը խարսխված է բելառուս եւ հայ ժողովուրդների երկարամյա բարեկամության վրա: Ստեպան Սուխորենկոն կարեւորել է Բելառուսի եւ Հայաստանի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի աշխատանքը: Նա հույս է հայտնել, որ Բելառուսի եւ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր թափ կհաղորդի համագործակցությանը տարբեր բնագավառներում:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am