National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.09.2015
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսին:

Նաիրա Զոհրաբյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի ներքին եւ արտաքին օրակարգի հիմնախնդիրները: Հիմնական անդրադարձը եղել է սահմանադրական փոփոխություններին: Ըստ դեսպանի՝ անչափ կարեւոր է, որ երկրի հիմնական քաղաքական ուժերը եւ նաեւ այնպիսի ծանրակշիռ քաղաքական կուսակցություն, ինչպիսին է «Բարգավաճ Հայաստանը», անպայման իր ակտիվ մասնակցությունն ունենա սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումներին: Այս առնչությամբ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է կուսակցության մոտեցումները, դիտարկումները եւ մտահոգությունները ներկայացված փաթեթի մի քանի առանցքային դրույթների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության խնդիրները: Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն է հայտնել, որ այնպիսի կարեւորագույն հարթակում, ինչպիսին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն է, քաղաքական հանձնաժողովի նախագահ, ադրբեջանական հստակ կողմնորոշմամբ հանդես եկող հունական պատվիրակության ներկայացուցիչ Դորա Բակոյանիսն ուղղակիորեն ստվեր է գցում հայ-հունական խորհրդարանական հարաբերությունների վրա: Այս առնչությամբ դեսպանը նշել է, որ իրենց հայտնի է Դորա Բակոյանիսի կողմնորոշումը եւ պաշտոնապես հայտարարել է, որ բազմիցս ասվել է, որ վերջինս չի ներկայացնում Հունաստանի պաշտոնական դիրքորոշումը եւ այդ մասին հրապարակավ հայտարարություն է եղել:

Կողմերը քննարկել են նաեւ հայ-հունական խորհրդարանական կապերն առավել խորացնելուն առնչվող հարցեր: Իոանիս Տայիսը նշել է, որ իրենք ուշադիր հետեւում են ԲՀԿ-ում տեղի ունեցող գործընթացներին եւ իրենց համար շատ ողջունելի է, որ այսօր կուսակցությունն ամուր դիրքերում է:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հունաստանում տիրող մտահոգիչ իրավիճակը. Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ Հունաստանը կկարողանա իր մեջ ներուժ եւ վճռականություն գտնել՝ ստեղծված բարդ սոցիալտնտեսական իրավիճակից դուրս գալու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am